Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժողովրդի վիճակը շատ վատ է»,- երեկ հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը՝ անդրադառնալով դոլարի փոխարժեքի բարձրացման կամ դրամի արժեզրկման հետեւանքով սկիզբ առած թանկացումներին:

Բայց վերջինս կարծում է, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո Ռուսաստանից ներկրվող որոշ ապրանքների գները կէժանանան, եւ մարդկանց վիճակը ինչ-որ չափով կբարելավվի:

Հարցին՝ վերջին շրջանում տեղի ունեցած թանկացումների արդյունքում հնարավո՞ր է, որ Հայաստանում սոցիալական բողոքի ալիք բարձրանա, պատգամավորը պատասխանեց. «Սոցիալական բողոք այս 23 տարի է՝ կա, էլի»:

Իսկ հարցին, թե դրամի արժեզրկման ու լայն սպառման ապրանքների թանկացման այս իրավիճակում պատգամավորն ի՞նչ խորհուրդ կտա Հայաստանի քաղաքացիներին, Ռ. Հովսեփյանն այսպես պատասխանեց. «Համբերություն»:

Հիշեցնենք, որ Ռ. Հովսեփյանը Քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ