Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը երեկ հանդես է եկել առաջարկությամբ, որը  վերաբերում է մայրաքաղաքի 2015թ. բյուջեի նախագծին: Ըստ այդ առաջարկության՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար մայրաքաղաքի բյուջեում նախատեսված է 81 մլն 549 հազար 300 դրամի ավելացում: ԲՀԿ-ն առաջարկում է այդ թիվը դարձնել 122 մլն 549  հազար 300 դրամ: Այս դեպքում վերը նշված հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել էր գրադարանավարների աշխատավարձերը  բարձրացնել շուրջ 20 տոկոսով: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար էլ ԲՀԿ-ականներն առաջարկել են հատկացնել 1 մլրդ 501 մլն 383 հազար 150 դրամ, Տարոն Մարգարյանի առաջարկած 1 մլրդ 922 հազար 100 դրամի փոխարեն: Օրեր առաջ, երբ Երեւանի ավագանու նիստում քննարկվել էր 2015 թ. բյուջեի նախագիծը, ավագանու ԲՀԿ անդամները բոյկոտել էին այն: Սակայն հետագայում հավանաբար հասկացել են, որ աշխատավարձի բարձրացմանը դեմ արտահայտվելը, մեղմ ասած, լավ բան չէ, որոշել են լավամարդ լինել՝ առաջարկելով աշխատավարձի ավելի մեծ բարձրացում, քան իշխանություններն են նախատեսել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ