Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը զրուցել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Վստա՞հ եք, որ ԵՏՄ անդամակցությունից ակնկալվող դիվիդենտների եւ կորուստների հաշվեկշիռը մեր օգտին է։

Սեպտեմբերի 3-ից անընդհատ նույն երգն ենք լսում՝ ինչ ենք կորցնելու, որտեղ ենք տուժելու, որ ապրանքներն են թանկանալու եւ ինչքան, մեր ինքնիշխանության քանի՞ տոկոսն ենք զիջելու... Մինչդեռ բանավեճի հիմնական թեման պետք է լիներ՝ ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում մեր առաջ, ի՞նչ նոր շանս է մեզ սրանով տրվում։ ԵՏՄ-ին անդամակցելը բացառիկ շանս է մեզ համար. ճիշտ ժամանակին ընդունված ճիշտ որոշում էր, որը պիտի կարողանանք ճիշտ օգտագործել։

Սա լավ հնարավորություն է մեր գյուղատնտեսությունը ոտքի հանելու, մեր գյուղացուն տնամերձա-տնայնագործական մակարդակից հանելու եւ բերելու ապրանքային արտադրության մակարդակի, զարգացնելու վերամշակող արտադրությունը, վերակենդանացնելու արդյունաբերության երբեմնի ծաղկուն, համբավ ունեցող ճյուղերը, քանդված կամ քանդվող, մասնավորեցված ու մոռացված ձեռնարկությունները։

Մեզանից է կախված՝ կկարողանա՞նք արդյունավետ օգտագործել այդ հնարավորությունները։ Դրա համար պետք է խնդիր դնենք՝ ինչ քայլեր ձեռնարկել, դրամավարկային կամ հարկաբյուջետային ինչ քաղաքականություն վարել, ինչպես աջակցել մեր տնտեսավարողին, մեր գյուղացուն, ոչ թե նստել, ձեռքները խփել ծնկներին ու լացել «հայի բախտը»։

Ինչո՞ւ են այդ ձեռնարկություններն անգործության մատնված. նախ եւ առաջ այն պատճառով, որ սպառող չունեն՝ իրենց արտադրանքն իրացնելու հնարավորություն չունեն։ Հայաստանի շուկան փոքր է, դրսի շուկաներում էլ առաջխաղացման հնարավորությունները խիստ սահմանափակ են։ ԵՏՄ-ն լավագույն հնարավորությունն է՝ հսկայական սպառողական շուկա, որը բացվում է մեր արտադրողի առջեւ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ