Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ղեկավար Գալուստ Սահակյանը նոր անուն է ձեռք բերել, նրան այլեւս անվանում են ոչ թե Գրիգորիչ, այլ՝ Գրիգոր Լուսավորիչ։ Բանն այն է, որ ՀՀԿ պատգամավորները սահմանադրական բարեփոխումների փաթեթը քննարկելիս հիշել են, որ 95-ին, երբ ՀՀՇ-ն փորձել էր կրճատել պատգամավորների թիվը 191-ից, երկար չէր կարողավել որոշել, թե ինչ թվի վրա կանգ առնի։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե Բաբկեն Արաքցյանը հարցրել էին՝ նոր ընտրվելիք կաթողիկոս Գարեգին Ա-ն մեր ո՞ր կաթղիկոսն է լինելու։ Պարզվել էր՝ 131-րդ։ «Բա հիմա ստացվում է՝ պառլամենռում նստած ամեն մի պատգամավոր մի «վեհափառ» է,  էլի, ու որ էդպես է՝ Գալուստն էլ Գրիգոր Լուսավորիչ է փաստորեն»,- բացատրեց ՀՀԿ-ական պատգամավորը մեր հարցին ի պատասխան, թե ինչու են Գալուստին անվանակոչել։ «Ավազանի անունն է»,- հավելեց ՀՀԿ-ական «վեհափառներից» մեկը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ