Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանը բեռնաթափելու նպատակով որոշ նախարարություններ մարզեր տեղափոխելու իդեան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ պատմության գիրկն անցավ: Այս ծրագրով առաջնահերթը մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելն էր: Տիգրան Սարգսյանի եւ Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը նույնիսկ Գյումրի մեկնեց՝ նախարարության համար շենք գտնելու: Ու թեեւ տիկին Հասմիկը շատ նեղսրտած էր իր նախարարությունը մայրաքաղաքից հայրաքաղաք տեղափոխելու գաղափարից, բայց Տիգրան Սարգսյանի պարտադրմամբ դրական էր արտահայտվում այդ մասին: Երեկ տեղեկացանք, որ Երեւանի փոխարեն Հասմիկ Պողոսյանի սիրտն են  «բեռնաթափել» այդ հոգսից՝ այս ծրագիրը վերջնականապես սառեցվել եւ ուղարկվել է արխիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ