Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««Կոռուպցիան ահագնանում է աշխարհում ու չնայած դրա դեմ պայքարին, լուրջ խնդիր է հանդիսանում շատ երկրներում: Ես Հայաստանի մասին կոնկրետ այդ առումով չեմ կարող խոսել, այստեղ չեմ ապրում, բայց հասկանում եմ, որ միջազգային մակարդակով իրազեկությունը քաղաքացիական հասարակության շրջանակներում բարձրացել է առ այն, որ տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղի՞ց է գալիս։ Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույրն է մահացել եւ այդ գումարը կտակել է, եւ պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել»,- մեր թղթակցին ասել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչ Ֆիլիպ Դանքոմբը: Ըստ նրա՝ կոռուպցիայից վերցվող գումարները քաղաքացիական հասարակությանն օգուտ չեն բերում: Թե ինչպե՞ս կարելի է արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ՝ հարցին, Ֆ.Դանքոմբը պատասխանել է. «Իմ փորձը ցույց է տալիս, որ երկու կարեւոր ոլորտներ կան՝ հարկահավաքումը եւ բյուջետային միջոցների ծախսումը: Այս երկու ոլորտների թափանցիկությունը մեծացնելու կարիք կա, հաշվետվողականությունը մեծացնելու կարիք կա եւ, իհարկե, օգտակար գործողության գործակիցն է պետք բարձրացնել: Նաեւ պետք է բյուջետային միջոցների վատնումը պակասեցնել: Միացյալ Թագավորությունում ասում ենք՝ փողի արժեքավոր ծախսում, ապահովել՝ կոռուպցիայի, խարդախության ռիսկերը նվազագույնի հասցնելով հանդերձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ