Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ դրամի կտրուկ արժեզրկման դեպքում կան սպեկուլյատիվ երեւույթներ: Այդ մասին մի քանի անգամ հայտարարել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչի՞ մասին է խոսքը:

Երբ արտարժույթի փոխանակման ժամանակ առաջ է գալիս լրացուցիչ պահանջարկ, երբ աշխարհում տեղի ունեցող լուրջ գործընթացների պատճառով դոլարը, լարին կամ այլ արտարժույթ իրեն անկայուն է պահում, առաջանում է դոլարային լրացուցիչ պահանջարկ: Իսկ դա առաջ է բերում նոր գներ, որոնք երկրաչափական պրոգրեսիայով միանգամից տալիս են աճի միտումներ: Երբ բոլորը հանկարծ սկսում են իրենց խնայողությունները պահել դոլարով, դոլարի պահանջարկն ավելանում է: Ուստի այստեղ է կայանում ԿԲ-ի կարգավորիչ դերը, որ համապատասխան մեխանիզմներով թույլ չտա գնաճ կամ ֆինանսական շուկայում սպեկուլյատիվ երեւույթներ:

Դոլարի պահանջարկը կարծես թե ավելացել է Հայաստանում գործող ռուսական էներգետիկ եւ կապի ոլորտի ՝ «Գազպրոմ-Արմենիայի», ՀԷՑ-ի, «Բիլայնի» «Վիվասելի» եւ այլ ընկերությունների գործունեության արդյունքում: Կարծիք կա, որ այդ սպեկուլյացիային մասնակցում են նաեւ այդ ընկերությունները՝ Հայաստանում խոշոր քանակությամբ դոլար գնելով:

Ոչ, չի կարող նմանատիպ բան տեղի ունենալ: Արտարժույթը կախված է քո տնտեսական հնարավորություններից, քո պահուստներից, քո տնտեսական կարողություններից: Չի կարող այդպես լինել։ Եթե այդպես լինի, դա ավելի շատ կարժեզրկի ռուսական ռուբլին: Եվ հավատացեք ինձ, որ ՌԴ-ի նման տնտեսություն ունեցող երկիրը Հայաստանի շուկայից դժվար թե դոլար տանի, դա մի փոքր թվացյալ է: Տվյալ դեպքում կարող է եւ շատ լուրջ կորուստներ ունենալ, որովհետեւ եթե սկսեց մեծ քանակությամբ դոլար գնելը, այդպիսով վերջիվերջո իր ռուբլին է արժեզրկում, չէ՞: Եթե սկսում ես ռուբլով մեծ քանակությամբ դոլար գնել, դու դոլարը թանկացնում ես, երբ պահանջարկն ավելացնում ես։

Փաստորեն, այսօր սպեկուլյացիայի նման խնդիր կա, որ մտահոգություն եք հայտնում:

Ինչպես կարող է չլինել, եթե մարդկանց մոտ կարող է ձեւավորվել լրացուցիչ շահույթ ստանալու հստակ ցանկություն:

Այսինքն՝ այս թանկացումների դեպքո՞ւմ էլ կան սպեկուլյատիվ երեւույթներ:

Շատ հնարավոր է: Ես չեմ կարող հակառակը պնդել, քանի որ դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ