Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Ազատամարտիկ Արմեն Մկրտչյանը երկուշաբթի օրը պետք է Արթիկից գնար Երեւանի հիվանդանոց՝ ստուգման, սակայն չկարողացավ, որովհետեւ 1000 դրամ չուներ մայրաքաղաք հասնելու համար: Սրտի արատին, երիկամների հետ կապված առողջական խնդիրներին գումարվել է սոցիալական հոգսը: Ծայրաստիճան աղքատության մեջ գտնվող ազատամարտիկի ընտանիքը ամեն անգամ անօթեւան մնալու փաստի առաջ է կանգնում: Հիմա, էլ կնոջ եւ երկու անչափահաս դուստրերի հետ ապրում են վարձով բնակարանում, որը, ըստ Արմեն Մկրտչյանի՝ մի քարանձավ է՝ լույսից ու ջեռուցումից զրկված, քանի որ գումար չեն ունեցել կոմունալ պարտքերը մարելու:

Այսօր, ինչպես ամեն ամիս, ընտանիքի հիվանդ հորը անհանգստացնում է մի հարց՝ որտեղից պետք է գտնի գումար՝ բնակարանի վարձը մուծելու համար, «եթե հիմա վարձը չկարողանանք տալ, դրսում կմնանք: Երկու անչափահաս աղջիկներ ունեմ՝ 1 տարեկան երկու ամսական եւ չորս տարեկան»: Իր առողջական խնդիրների մասին քիչ է խոսում, միայն խնդրում է մի տանիք՝ «մի փտած դոմիկ», որ երեխաները գլխներին ծածկ ունենան. «Դեռ սոված են, բայց մենք սովոր ենք սոված մնալուն, կդիմանանք»,- ասում է նա: Նրա հետ զրույցից էլ պարզ է դառնում, որ սոցիալական խնդիրնեը հիմնականում «առողջություն չունենալու» պատճառով են՝ Արթիկում համարյա աշխատավայր չկա, միակ աշխատատեղը քարի հանքն է, որտեղ աշխատելու համար ամուր առողջություն է պետք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ