News
Newsfeed
News
Saturday
April 20
Show news feed

Ռումինիայի Յասա քաղաքի մայրուղում թղթակցություն ու կանխիկ գումար տեղափոխող տեղի փոստի ավտոմեքենայից փողի տոպրակ է ընկել: Ճանապարհի վրա ընդհանուր թափվել է 12 հազար 500 լեյ (մոտ 1,5 մլն դրամ), որը հավաքել են փողը նկատած ականատեսները:

Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում պատահական են հայտնվել: Նրանք մոտակայքով անցնելիս նկատել են, որ շատ վարորդներ կանգնեցնում են մեքենաները դուրս են գալիս եւ ճանապարհից սկսում են փող հավաքել:

Այժմ փոստատար մեքենայի վարորդն ու ծառայակիցն անփութության կասկածանքով հետաքննության տակ են գտնվում: Տեղեկություն կա, որ փողի տոպրակն ընկել է, երբ մեքենան անցել է ճանապարհի դարուփոսերի վրայով: Թե ինչու վարորդը չի նկատել տոպրակի վայր ընկնելը` անհայտ է, գրում է «Լենտա.ռու»-ն:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մայրուղու վրա բոլոր փող հավաքողներին  խնդրել են դրանք հանձնել ոստիկանությանը: Ոստիկանական աշխատակիցներին հաջողվել է հավաքել ընդանուր 490 լեյ:

!
This text available in   Русский
Print