Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում Հայաստանի իշխանական վերնախավի հետ: «Մասնավորապես, նրանց ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին:
Ասում են, որ ռուս լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է ՌԴ իշխանական վերնախավի անմիջական մտահղացմամբ: Վերջիններս այս կերպ փորձում են շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս նախագահի եւ կառավարության, ՌԴ նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինին աջակցելու համար»,- գրում է «Առավոտ»-ը: