News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի «Սանդիա» ազգային լաբորատորիայում  ժամանակավորապես դադարեցրել են նոր սերնդի անօդաչու թռչող սարքերի թողարկումը, որոնք աշխատում են ատոմային էներգիայով: 

Ըստ բրիտանական The Guardian թերթի տեղեկության` ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ համաշխարհային հանրությունը չի ընդունի նման վտանգավոր տեխնոլոգիայի կիրառումը անօդաչու օդանավերում, քանի որ միջուկային անօդաչու սարքի խորտակումը կարող է վերածվել տարածաշրջանային ծավալի աղետի: Նաեւ գոյություն ունի վտանգ, որ անօդաչու թռչող սարքերի միջուկային տեխնոլոգիաները կարող են հասու դառնալ ահաբեկիչներին:

Սակայն անօդաչու սարքերում ատոմային էներգիայի օգտագործումը կօգներ լուծել մի շարք խնդիրներ, որոնց բախվում են ժամանակակից անօդաչու թռչող սարքերը, այն է` թռիչքի ոչ բավարար տեւողություն, էլեկտրական հզորությունների սահմանափակումներ եւ հաղորդակցման ոչ բավարար ունակություն, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ատոմային էներգիայի օգտագործումը թույլ կտա, մասնավորապես,ավելացնել անօդաչու օդանավերի թռիչքի տեւողությունը մի քանի օրվանից մինչեւ մի քանի ամիս, պնդում են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ