News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը վարկաբեկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ի  ղեկավար Էդվարդ Նալբանդյանը այսօր`ապրիլի 5-ին,  լիտվացի գործընկեր Աուդրոնիուս Աժուբալիսի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում:

Պատասխանելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների եւ ոչ կառուցողական գործողություների վերաբերյալ միջազգային հանրության վառ արտահայտված բացասական գնահատականի բացակայության մասին հարցին` նախարարը նշել է, որ նման արձագանք կա: Մասնավորապես, նա հիշատակել է  Եվրոպայի Խորհրդի ռասիզմի դեմ պայքարի  հանձնաժողովի զեկույցը, որում պարունակվում է հասցեագրված կոչ Ադրբեջանին:  Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ի  ոչ մշտական անդամ է եւ այդ ենթատեքստում նշել է, որ Բաքուն լարվածություն է ստեղծում  տարածաշրջանում, ամեն օր հնչում են ռազմատենչ հայտարարություններ, այդ երկիրը մշտապես սպառազինությունն է մեծացնում, ստեղծում է սպառնալիք աշխարհի եւ տարածաշրջանի անվտանգության համար: Ավելին, Ադրբեջանի նախագահն իրեն թույլ է տվել ռասիստական հայտարարություն անել եւ  մի ամբողջ ժողովրդի թշնամի անվանել:

«Կարծում եմ` այստեղ մեկնաբանություններն ավելորդ են: Դա սեփական բնակչության աչքին թոզ փչելու փորձ է, սակայն այն առաջացնում է միջազգային հանրության բավականին բացասական արձագանքը, որը նաեւ արտացոլվում է  մարդու իրավունքների եւ խոսքի ազատության զեկույցներում», - ասել է Նալբանդյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ