News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ի հիմնական թիրախը ՀՀԿ-ն է, ոչ թե ԲՀԿ-ն կամ ՕԵԿ-ը, քանի որ ՀՀԿ-ն է տիրապետում իշխանական լծակներին: Այս մասին  այսօր` ապրիլի 5-ին  հրավիրված  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը`արձագանքելով  հարցին, թե ինչու է  ՀԱԿ-ը հիմնական թիրախ համարում  ՀՀԿ-ին եւ ինչով է այս դեպքում  լավ ԲՀԿ-ն կամ ՕԵԿ-ը:

«Եթե, իհարկե  մեր տեղեկություններով եւ վերլուծություններով կգանք այն եզրակցության, որ դրան մասնակից են նաեւ այլ ուժեր, մեր թիրախը կլինեն նաեւ այդ ուժերը»,- հավատացրեց Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով,  պատասհական չէ, որ երեկվա համաձայնագիրը կնքել են այն ուժերը, ովքեր իսկապես ցանկացում են անցկացնել ազատ ընտրություններ:

Լրագրողների հարցին, թե ինչպես են պայքարելու ընտրակեղծիքների դեմ Վ. Խաչատրյանն ասաց, որ  պայքարելու են համակարգված աշխատանքով: Իսկ իրենց հետեւորդների քանկը գոհացուցիչ է:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունները այսօր` ապրիլի 4-ին քաղաքագետների միության շենքում ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր։ Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, Արմեն Ռուստամյանի եւ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ