News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր` ապրիլի 5-ին, Դամասկոս է ժամանել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրիայի գծով հատուկ բանագնաց Քոֆի Անանի կողմից ուղարկված առաջապահ խումբը: Նորվեգացի գեներալ-մայոր Ռոբերտ Մուդի գլխավորած խումբը կքննարկի Սիրիայում խաղաղապահների տեղակայման հարցը` հրադադարի ռեժիմը վերահսկելու համար, հաղորդել  Անանի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:

Բանակցողների խումբը Սիրիայի մայրաքաղաք է ժամանել Ժնեւից եւ Նյու Յորքից, որպեսզի քննարկի 200-250 դիտորդների տեղակայման հարցը: Նրանք պետք է ժամանեն ապրիլի 10-ին: Քոֆի Անանի պլանի համաձայն, դա Սիրիայի քաղաքներից կառավարական զորքերի դուրսբերման վերջին ժամկետն է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ֆաուզիի խոսքով, Անանը ակնկալում է, որ Սիրիայի եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը ամբողջական ծավալով կկատարեն ապրիլի 12-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը:

«Մենք ակնկալում էինք ապրիլի 10-ին Սիրիայի կառավարությունը կավարտի զորքերի դուրսբերումը բնակավայրերից, որից հետո կսկսվի 48-ժամյա ժամանակաշրջանը, որի ընթացքում կողմերը պետք է դադարեցնեն ցանկացած տեսակի բռնություն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր երկրի 3 շրջաններից զորքերի դուրսբերման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ