News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստում անհայտ քիմիական նյութեր են հայտնաբերվել, որոնք կարող են վտանգ ներկայացնել:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ռեկտորի դիմումի համաձայն, ուսումնասիրություն էր իրականացվել, որի արդյունքում պարզվել էր, որ պահեստում տարաբնույթ քիմիական նյութերի մեծ քանակություն կա` ապակյա տարաների եւ պոլիէթիլենային փաթեթների մեջ: Որոշ ապակյա տարաների վրայից բացակայում են պիտակները եւ հնարավոր չէ առանց անալիզի պարզել նյութի տեսակը:

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների անմիջական մասնակցությամբ, Մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստից իրականացվել է քիմիական նյութերի մեծ քանակության տեղափոխումը ՀՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազատական ինստիտուտ, որտեղ նախօրոք պայմանավորվածություն էր ձեռք բերվել նյութերի պահպանման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ