News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը կքննարկի ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար ընտրություններին քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոների հաստատման մասին առաջարկը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է ԱԺ-ի` «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Զրուցակիցը հրաժարվել է մեկնաբանել ՀՀԿ անդամի առաջարկությունը` նախքան կուսակցության կողմից դրա քննարկումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով ՀՀԿ-ի անունից ներկայացրել է ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունը ապահովող կանոնների մասին նախագիծը եւ կոչ արել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին քննարկել եւ ընդունել այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ