News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ  իր տեղեկություններով` ՕԵԿ-ում բողոքի նոր ալիք է բարձրացել. այս անգամ դժգոհողները կանայք են: «ՕԵԿ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն, դժգոհությունները վերաբերում են համամասնական ցուցակին, որը դուր չի եկել հատկապես ՕԵԿ կանանց խորհրդի նախագահ, 186 դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանին, ում բաժին է հասել 31-րդ հորիզոնականը: Վատթարացել են նաեւ երբեմնի մտերիմ ընկերուհիներ 191 դպրոցի տնօրեն Թամարա Ավդալյանի եւ ՕԵԿ փոխնախագահ Հեդինե Բիշարյանի հարաբերությունները: Ընկերուհուն Բիշարյանը խոստացել էր, որ նա ցուցակում կլինի երկրորդ կինը, սակայն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը անակնկալ է մատուցել կանանց. Բիշարյանի ընկերուհու «տեղը» ցուցակում հանգրվանել է Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի գործադիր տնօրեն Դիաննա Գազիյանը: Ի դեպ, ՕԵԿ-ում շշուկներ կան, որ Արթուր Բաղդասարյանը ցանկանում է նոր Հեղինե Բիշարյան «աճեցնել»` ի դեմս Գազիյանի, ինչից ահավոր նեղսրտել է Բիշարյանը»,- գրում է «Երկիր»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ