News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերլուծական StrategyPage կայքը հրապարակել է տեղեկություններ այն մասին, թե կոնկրետ ինչ զենք է Ադրբեջանը գնել Իսրայելից:

Հիշեցնենք, որ Իսրայելից Ադրբեջանի` 1,6 միլիարդ դոլարի չափով զենք գնելու մասին տեղեկությունը մեծ խառնաշփոթ է առաջացրել աշխարհում եւ մեծ դժգոհություն` հարեւան Իրանում, բայց ստույգ չէր նշվում, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը:

StrategyPage-ի տեղեկություններով, Ադրբեջանը գնել է Gabriel հականավային հրթիռներ` 36 կիլոմետր հեռահարություն ունեցող:

Գնվել են նաեւ հինգ Heron եւ հինգ Searcher անօդաչու սարքեր: Գնվել են զենիթային հրթիռային համակարգեր` Barak-8 75 հրթիռ: Barak-8-ի յուրաքանչյուր մարտկոցն արժե 24 միլիոն դոլար:

Գնվել է նաեւ Green Pine ռադար համակարգ, որը ինքը` Իսրայելը, օգտագործում է իր ռազմավարական պաշտպանության ոլորտում: Green Pine-ը կարող է ճանաչել բալլիստիկ հրթիռները` 500 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է MIGnews-ը:

Երկու տարի առաջ Ադրբեջանն ավելացրել է ռազմական ծախսերը 87 տոկոսով, եւ այժմ դրանք կազմում են 3,6 միլիարդ դոլար:

Ադրբեջանը Իրանին ասում է, որ զենքի բոլոր այդ ժամանակակից տեսակներն անհրաժեշտ են Հայաստանի հետ հավանական հակամարտության դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ