News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անկախ նրանից, թե ինչ են բաժանելու կուսակցությունները` ջեմ թե փող, ժողովուրդը, միեւնույն է, նրանց չի վստահելու եւ չի քվեարկելու նրանց օգտին, թեեւ կվերցնեն նախընտրական կաշառքը` ելնելով սոցիալական վիճակից: Այդ մասին ապրիլի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:

«Ժողովուրդը չի կարող վատը լինել` ելնելով սոցիալական վիճակից վերցնում է նախընտրական կաշառքը, ու նույնիսկ քննարկում է, ով ինչ գին կառաջարկի, սպասում, թե ով ավելի շատ կտա: Այդ ամենը նման է շուկայական հարաբերությունների: Ժողովուրդը չի կարող վատը լինել` հավաքական իմաստով, նրան ստիպում են այդպիսին լինել»,- նշել է Կարապետյանը:

Նրա խոսքով, իշխանությունները փայլուն հասկանում են, որ մարդկանց 40 տոկոսը, որը վերցնում է կաշառքը, չի քվեարկի իրենց օգտին, իսկ որոշ կուսակցությունների դեպքում այդ կորուստը կազմում է 80 տոկոս. «Ժողովուրդը կվերցնի գումարը, բայց չի քվեարկի: Ես ձեզ հավաստիացնում են, որ նախընտրական կաշառք չեմ բաժանելու: Այդպիսով, ես կապացուցեմ, որ կարելի է առանց կաշառքի ընտրվել խորհրդարան»:

Նշենք, որ Կարապետյանը իր թեկնածությունն է առաջադրել Արարատի մարզում մեծամասնական ընտրակարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ