News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տեղեկատվության եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաները Հայաստանի ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից են` 350 ձեռնարկություններով եւ 10 հազ. աշխատակիցներով;

Այդ մասին այսօր` ապրիլի 6-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 12-րդ համագումարում հայտարարեց ՀՀ վարչապետի օգնական Հայկ Թութունջյանը` կարդալով վարչապետի ուղերձը համագումարի մասնակիցներին:

Ըստ այդմ` ՏՏ-ն Հայաստանի ամենաարագ զարգացող եւ ամենաբարձր հավելյալ արժեք ստեղծող ճյուղն է: Տնտեսության մյուս ոլորտների համեմատ այս ոլորտում ամենաշատն են առկա միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ ընկերություններ եւ նախաձեռնություններ, ոլորտը հանդիսանում է նորաստեղծ կազմակերպությունների առաջատարը:

Ըստ վարչապետի ուղերձի` ներկայում կառավարությունը քննարկում է ոլորտի կողմից առաջարկված մի շարք նախաձեռնություններ` ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծում, տեխնոպարկերի հիմնումը Երեւանում եւ Վանաձորում (Գյումրիի մոդելով) , բուհերի եւ մասնավոր հաստվածի համագործակցության կազմակերպումը: «Ունենք իրատեսական ձգտում տարածաշրջանում դառնալ ՏՏ ոլորտի առաջատար երկիր»,- հայտարարեց ՀՀ վարչապետի օգնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ