News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մոսկովյան մարզում քննչական կոմիտեի ավարտվել է Հայաստանի 23-ամյա քաղաքացու դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նրան մեղադրում են դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով, որն անզգուշաբար մահ է առաջացրել: Նա մեղադրվում է նաեւ «խաբեբայություն» «ավազակային հարձակում», «գողություն» հոդվածների հատկանիշներով:

Ինչպես հաղորդում է «Նովայա պոլիտիկան», 2011-ին մեղադրյալը, զբաղվելով մասնավոր ուղեւորափոխադրումով, հաճախորդներից աննկատ ոգելից խմիչքի մեջ կլոզապին է ավելացրել եւ հյուրասիրել նրանց: Դա հաճախորդների մոտ քնատություն է առաջ բերել: Այնուհետեւ, օգտվելով նրանց անօգնական վիճակից, գողացել է նրանց մոտ եղած գումարն ու զարդերը:

Հանցագործություններից հետո տղամարդն իր զոհերին դուրս է բերել մեքենայից եւ թողել անմարդաբնակ վայրում:

Ընդհանուր առմամբ, տաքսիստի արարքներին զոհ է գնացել 5 մարդ, որոնց շարքում եղել է ոստիկանության Մոսկվայի շրջաններից մեկի 32-ամյա ղեկավարը:

Հայ տաքսիստն, ընդհանուր առմամբ, 7 մարդկանցից գողացել է 250 հազար ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ