Այսօր առավոտյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանին:

NEWS.am-ի տեղեկություններով, Արթուր Գեւորգյանը առավոտյան ժամը 8-ի սահմաններում Եղվարդում գտնվող իր առանձնատնից դուրս է եկել աշխատանքի գնալու նպատակով, երկու հոգի իր տան մերձակայքում հարձակվել են նրա վրա եւ դաժան ծեծի ենթարկել՝ հատկապես հարվածներ տեղալով գլխին:

Մեր տեղեկություններով, Արթուր Գեւորգյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: