News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Յունիբանկը» բարձրացրել է  ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար  նախատեսված «Էքսկլյուզիվ»  ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքները: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Այսուհետ «Էքսկլյուզիվ»  ավանդը կարելի է ձեւակերպել 13% տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում, 8%` ԱՄՆ դոլարի, 6.7%` եվրոյի եւ 6.5% ռուսական ռուբլու  դեպքում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է  30 հազար դրամ, 100 դոլար/եվրո կամ 3 000 ռուբլի: 

Գումարը կարելի է ավանդադրել ինչպես երկարատեւ ժամկետով, այնպես էլ 3 ամսով: Ավանդատուին հնարավորություն է տրվում ընտրելու տոկոսագումարի ստացման  տարբերակը` ամեն ամիս կամ ավանդի գործողության ժամկետի վերջում:

Ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց «Յունիբանկն» առաջարկում է ավանդների լայն տեսականի նույնպես բարձր եկամտաբերությամբ` մինչեւ 13%: Հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ