News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում գազի սակագնի  հիմքում  դրված է տնտեսական լուրջ հաշվարկ, որը կատարվել է մասնագիտական բազմակողմ ուսումնասիրությունների ու ֆինանսատնտեսական կանխատեսումների արդյունքում: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, ասել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը, անդրադառնալով մամուլի ասուլիսում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի այն խոսքին, թե կարող է հայ սպառողին գազը հասնել ոչ թե 360 դոլարով, այլ` օրինակ 240 դոլարով:

Շ. Սարդարյանի փոխանցմամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2010թ. սահմանված եւ մինչ օրս գործող սակագնի  տնտեսական  հիմնավորումը բազմաթիվ անգամ ներկայացվել է հանրությանը: «Նորից ընդգծեմ, որ այդ սակագնի  հիմքում  դրված է տնտեսական լուրջ հաշվարկ: Նշվել է նաեւ, որ սակագինը շահույթի ավելացում չի նախատեսում, եւ շատ ավելի զուսպ է, քան օբյեկտիվորեն պետք է լիներ` ելնելով գնագոյացման տրամաբանությունից, ինչպես նաեւ  էապես ցածր է գազամատակարարման համակարգի զարգացման անհրաժեշտ մակարդակ ապահովելու եւ տնտեսագիտորեն հիմնավորված բոլոր ծախսերը փոխհատուցելու համար»,-ասաց նա ու հավելեց. «Խորհուրդ եմ տալիս փորձագետ ներկայացողներին՝ սիրողական մակարդակի հայտարարություններ անելու եւ հանրությանը ապատեղեկացնելու փոխարեն նախ ծանոթանան այդ հաշվարկներին ու հիմնավորումներին, ոչ թե դպրոցական ծրագրի շրջանակում գումարեն-հանեն ու պարզունակ պոպուլիզմ դարձնեն իրենց հայտնագործությունը` էժան գազի ռեզերվ գտնելու հետ կապված»,- ասաց Սարդարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը՝ խոսելով Հայաստանում գազի գնի մասին, հայտարարել էր, որ գազը Ռուսաստանից գնվում է 1000 խմ-ն` 180 դոլարով, սպառողին վաճառվում` 360 դոլարով: Ըստ Մեսրոպյանի՝ «կա ռեզերվ, որ 360 դոլարի փոխարեն սպառողին գազը հասնի օրինակ 240 դոլարով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ