News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Նախկին արտգործնախարար Օսկանյանը ցույց է տալիս, որ այնքան է կարոտել իշխանությանը, որ ամեն քայլի դիմում է դրան հասնելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Վարդան Օսկանյանի տարածած հայտարարությունը:

«Նոր առիթ ունեցա ըմբոշխնելու պաշտոնաթող արտգործնախարարի այսպես ասած կարծիքները եւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ դեմագոգիան կարող է սահմաններ չունենալ:

Այն, որ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, դրա մասին բազմիցս նշել է իշխանական կոալիցիան եւ հենց հանրապետական կուսակցությունը: Եւ հանրապետականն է լինելու այն փոփոխությունների իրականացնողը, որին սպասում է մեր քաղաքացին: Եւ հաստատ Օսկանյանը չէ այն փրկիչը, բարեփոխիչը որին սպասում է մեր քաղաքացին: Ավելին, նախկին արտգործնախարարի ելույթը ինձ հիշեցրեց նախկին, բայց շատ ավելի մեծ դիվանագետ Շառլ Մորիս Թալեյրանի խոսքերը. «Չկա ավելի մեծ դաժանություն, քան բաժանումը իշխանությունից»»,- նշել է Շարմազանովը:

Վերջինիս խոսքով, «Օսկանյանը ցույց է տալիս, որ այնքան է կարոտել իշխանությանը, որ ամեն քայլի դիմում է»:

«Կարդում եմ իր հայտարարությունը, եւ ինձ մոտ հարց է ծագում` պարոն Օսկանյանը մոռացե՞լ է, որ իր քաղաքական կուսակցությունը պատասխանատու է ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ վերջին հինգ տարիների քաղաքական եւ տնտեսական կուրսի համար: Եթե դա ինքնաքննադատություն է, դա ընդունելի է, եթե ոչ, ապա տպավորություն է, թե գործ ունենք ոչ թե քաղաքական գործչի, այլ դեմագոգ գործչի հետ»,- նշել է Շարմազանովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վարդան Օսկանյանը հայտարարություն էր տարածել, որում խիստ քննադատության էր ենթարկել կառավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ