News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աստանայում, այսօր` ապրիլի 6-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ 10-ամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին քննարկվելիք հարցերը:

Նրանք մանրամասն քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր: 

Խորհրդի մասնակիցները անդրադարձել են Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանական միջուկային ծրագրի եւ Պակիստանում իրավիճակի շուրջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին ներկայացրել է արտաքին քաղաքականության համադրման հարցերը, միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների համագործակցությունը:

Նույն օրը Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում էր կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանն առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ՝ հումանիտար բնագավառի, անվտանգության, տնտեսության, քարտեզագրության, ճգնաժամային իրավիճակների եւ մի շարք այլ ոլորտների վերաբերյալ:

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդում քննարկվել են պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգային հարցերը: Նախարարները հավանության են արժանացրել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հինգ փաստաթղթի նախագիծ եւ կառավարությունների ղեկավարների խորհրդին՝ տաս փաստաթղթի նախագիծ:

Նախարարական հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ-երի միջեւ ոլորտային խորհրդակցությունների բովանդակությանն ու անցակացման ժամանակացույցին: 

Նստաշրջանի մասնակիցներն անդրադարձել են նաեւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեությանը եւ դրա զարգացման ծրագրերին: 

Հանդիպմանը որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել նոյեմբերին` Աշխաբադում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ