News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոռիի մարզում, այսօր` ապրիլի 6-ին, ժամը 13:15-ից, խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստան-Վրաստան սահմանին գտնվող անտառներում, Տաշիրի տարածաշրջանի Գոգավան գյուղի տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը, հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեւ նշված անտառի անտառապահը:

Կրակը որոշ հատվածներում անցել է Վրաստանի սահմանը: Հայ փրկարարներին օգնում են վրացի սահմանապահները:

Այս պահի դրությամբ, այրվել է շուրջ 15 հա անտառապատ տարածք: Այրվում են նաեւ Փամբակի, Եղեգնուտի եւ Սարատովկա համայնքների անտառները:

Նշենք, որ միայն վերջին 3 օրում Լոռիի մարզում փրկարարական վարչության դիսպետչերական կետում գրանցվել է մոտ 45 հրդեհ: Միայն այսօր մարզի ողջ տարածքում գրանցվել է 19 հրդեհ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ