News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են զինված խմբավորման 17 անդամներ, ովքեր «դիվեսիոն գործողություններ եւ ահաբեկչական ակտեր էին նախատեսում իրականացնել` հասարակական կայունության խախտման եւ բնակչության շրջանում տագնապային իրադրության ստեղծման նպատակով»: Այդ մասին հաղորդում է «Թրենդ»-ը` վկայակոչելով երկրի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տեղեկության մեջ նշվում է, որ Բաքու, Գյանջա եւ Սումգայիթ քաղաքներում, ինչպես նաեւ Գախիի, Զաքաթալայի, Շեքիի եւ Կուսարի շրջաններում կազմակերպած հատուկ օպերացիայի արդյունքում առգրավվել են ավտոմատներ, ատրճանակներ, նռնակներ եւ այլ տեսակի զենք ու զինամթերք: Նշվում է, որ Գյանջայում ԱԱԾ աշխատակիցներին զինված դիմադրություն են ցույց տվել, որի հետեւանքով զոհվել է իրավապահ մարմինների աշխատակիցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ այսօր` ապրիլի 6-ին, Ադրբեջանի մեծության երկրորդ քաղաքում` Գյանջայում զինված միջադեպ է տեղի ունեցել: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել «Մասխարա» պուրակում` անօրինական զինված խմբավորումների անդամների եւ իրավապահների միջեւ: Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ