News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կոլումբիայում Վայու ցեղի 10-ամյա աղջիկը երեխա է ունեցել: Ինչպես գրում է The Sun-ը, փոքրիկը ծնվել է 2,5 կգ քաշով: Երիտասարդ մայրիկը եւ երեխան իրենց լավ են զգում եւ հիմա գտնվում են հիվանդանոցի հետծննդյան բաժանմունքում:

Հղիության ժամանակ աղջնակը ոչ մի անգամ բժշկի չի այցելել եւ հիվանդանոց է գնացել միայն 39 շաբաթական վիճակում, երբ սկսվել են ծննդյան ցավերը: Բժիշկները կեսարյան հատում են արել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Երեխայի հայրը նույն ցեղի տղաներից է: Երկրի օրենքներով, նա կարող է դատապարտվել անչափահասին գայթակղելու համար, բայց իշխանությունները որոշել են չխառնվել ցեղի ներքին գործերին, որն ունի ինքնավարություն եւ ենթարկվում է սեփական օրենքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ