News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՊՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ամբիոնի տարածքում, այսօր` ապրիլի 7-ին բացվել է Հայաստանում առաջին մասնագիտացված 17 տեղանոց հեծանվակայանատեղին: Այն իրականացրել են «Հեծանիվ պլյուս Էկո» մարզական կազմակերպությունը` Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրագործման համար ծախսվել է 300 հազար դրամ:

Ըստ «Հեծանիվ պլյուս Էկո» կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանի, հաջորդ հեծանվակայանատեղին նախատեսվում Է բացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի տարածքում, որի ղեկավարության հետ արդեն նախնական պայմանավորվածություն կա:

Նրա ներկայացմամբ, Հայաստանում առաջին մասնագիտացված հեծանվակայանատեղիի բացումը կարող է վարակիչ լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ