News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել այն գործարարի անունը, ով մահացու վիրավորել էր տուն ներխուժած կողոպտիչներին: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»,  Տուլայի մարզի բնակիչ 52-ամյա Գագիկ Սարգսյանը ներկայումս հիվանդանոցում է:

Ապրիլի 7 -ի երեկոյան, երբ Սարգսյանի տանը գտնվում էին կինը, դուստրը, հարսը եւ չորս փոքրիկները, դուռը թակել են: Չորս տղամարդիկ ծեծի են ենթարկել Սարգսյանի հարսին, որը բացել էր դուռը: Հարձակվելով մյուսների վրա` նրանք պահանջել են գումար եւ թանկարժեք իրեր` սպառնալով ատրճանակով: Նրանք զինված են եղել նաեւ դանակով:  Սարգսյանին հաջողվել է վերցնել մոտակայքում գտնվող դանակը եւ մահացու հարված հասցնել  չարագործներից երեքին,  չորրորդը փախուստի է դիմել:

Ինքը` Սարգսյանը, ծանր հարված ստանալով գլխին` ներկայումս գտնվում է հիվանդանոցում:

Սպանվածներից երկուսը գործազուրկներ են, նախկինում դատապարտված Կեվլիշվիլին (1968 թ.ծ.) եւ Ռոժդեստվենսկին (1971 թ. ծ.): Երրորդի ինքնությունը դեռեւս պարզված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ