News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի նախագահի թեկնածու, հանրապետության ՊԱԿ-ի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովի շտաբը պնդում է, որ ընտրություններում առաջատարը Տիբիլովն է:

Հարավային Օսիայում այսօր` ապրիլի 8-ին տեղի է ունեցել նախագահական կրկնակի ընտրությունների երկրորդ փուլը:  Այս փուլում մրցում էին Հարավային Օսիայի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը, ով առաջին փուլում ստացել էր ընտրողների ձայների 42,48%-ը,  եւ  հանրապետության նախագահին կից  մարդու իրավունքերի պաշտպանության  հարցերով լիազոր ներկայացուցիչ Դավիդ Սանակոեւը, որին առաջին փուլում աջակցել էր քաղաքացիների 24,58%-ը:

Ժամը 18:00-ի տվյալներով` քվեարկությանը մասնակցել է ընտրողների  63,31% -ը:

Առաջին փուլը կայացել էր մարտի 25 –ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ