News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հայտարարությունը, թե Սլովակիայի տարածքում Հայոց ցեղասպանությունը ժխտող ցանկացած թուրք պաշտոնյա անմիջապես կդատապարտվի մինչեւ 5 տարի ազատազրկման, խիստ անհանգստացրել է Թուրքիային:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Սուրբ Զատիկի տոնից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը պատրաստվում է Սլովակիայի ԱԳՆ-ից հիշյալ հայտարարության վերաբերյալ պարզաբանում պահանջել:

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ է կանչվելու Անկարայում Սլովակիայի դեսպան, ում կհանձնվի բողոքի նոտա եւ պահանջ Սլովակիայի ԱԳՆ-ից` պարզաբանելու Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահի հայտարարությունը:

Նշենք, որ ԳԴ նախագահ Շտեֆան Հարաբինը հայտարարել է, որ  խիստ կարեւորում է Սլովակիայի կառավարության ու խորհրդարանի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի» գոյությունը եւ կրկին վերահաստատել, որ ցանկացած կարգի թուրք պաշտոնյա, ինչպես եւ ցանկացած այլ անձ,  եթե համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստը, անմիջապես մինչեւ 5 տարվա ազատազրկման կարժանանա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ֆոտոռեպորտաժներ