News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Օշական գյուղում երեկ գիշեր վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով գյուղացիներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օշականի մեր աղբյուրների փոխանցմամբ, վիճաբանության ժամանակ հնչել են ձայներ, վարկածներ կան, որ այն ոչ թե կրակոցների ձայն է եղել, այլ նռնակ է պայթել: Իսկ միջադեպը տեղի է ունեցել օշականցի գյուղացիների միջեւ, ովքեր տարիներ շարունակ թշնամական հարաբերություններ ունեն:

Այժմ դեպքի վայրում են գտնվում բազմաթիվ ոստիկաններ: Այնտեղ են նաեւ մարզային եւ տեղի ոստիկանության վարչության պետերը: Դեպքի վերաբերյալ հավելյալ մանրամասներ կհաղորդենք մի փոքր ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ