News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ համոզմունք է հայտնել, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման շուրջ ընթացող բանակցությունները հաջողությամբ կավարտվեն:

Նա նշել է, որ երկրների միջեւ բանակցությունները ընթացել են մի քանի փուլով, ՊՆ ղեկավարների եւ ԱԳ նախարարների մակարդակով: Նրա գնահատմամբ, «ընթանում է նորմալ աշխատանքային բանակցային գործընթաց»:

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանին ու Ադրբեջանին կապում են ռազմավարական գործընկերության հարաբերությունները, կարծում եմ, որ մենք կհասնենք փոխըմբռնման»,-ասել է Մատվիենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության համար պահանջել են 300 միլիոն դոլար` 7 միլիոնի փոխարեն, իսկ ադրբեջանական կողմն ամենեւին չի ցանկանում որեւէ զիջման գնալ այդ հարցում: ՌԴ պաշտպանական գերատեսչությունում այս գինը նորմալ չեն համարել եւ սպառնացել են, որ կլքեն կայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ