News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը ապրիլի 11-12-ին կայցելի Երեւան` ծանոթանալու նախընտրական ընթացքին: Այս մասին այսօր` ապրիլի 9-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար  Դավիթ Հարությունյանը: Նրանց  որեւէ բան ներկայացնելու ծրագրեր չկան, բայց եթե ինչ-որ հարցեր ունենան, Դավիթ Հարությունյանի խոսքով, կպատասխանեն դրանց:

Ինչ վերաբերում է ցուցակներում տեղ գտած անճշտություններին, ապա, պատգամավորի գնահատմամբ, ոչնչից մեծ աղմուկ առաջացավ. « Մենք ձեռնարկեցինք բոլոր քայլերը, որ ցուցակները լինեն բաց, որպեսզի դրանք շտկվեն, այսինքն` եթե կա խնդիր, նորմալ է, որ մարդիկ արձագանքում են, ուսումնասիրում են, դա է  նպատակը, ինչի՞ համար պետք է գնայինք աննախադեպ թափանցիկության, որ ցուցակները հրապարակվեն, ներբեռնելու հնարավորություններ լիներ, նպատակը մեկն էր, որպեսզի դրանք շտկվեն»,- նշեց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ ակնկալում է  բարձր որակի ընտրություններ:

Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված են կազմակերպության երեք անդամներ, որոնք հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, նաեւ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:

Պատվիրակությունը կհանդիպի նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, դիվանագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության կազմում ներկայացուցիչներ են Մեծ Բրիտանիայից եւ Լեհաստանից: Այցի արդյունքում նրանք նախնական գնահատական են ներկայացնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ