News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրի առաջնահերթություններից է ազգությամբ հայ երեխաների` ռուսական դպրոց հաճախելու արգելքի վերացումը: Այդ մասին  ապրիլի 9 -ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` հավելելով, որ դա հայ դպրոցականներին հնարավորություն կտա ուսումը շարունակել ռուսական բուհերում, ինչպես նաեւ` աշխատել ռուսական ընկերություններում:

Նրա խոսքով` կրթական ներկա համակարգը  երեխաներին հարկ եղած չափով ռուսերեն չի սովորեցնում, չնայած հանրային առկա պահանջարկին: Միաժամանակ, կոմունիստներն անհրաժեշտ են համարում դպրոցներում բարձրացնել պետական լեզվի` հայերենի ուսուցանման մակարդակը` դրա պատասխանատվությունը դնելով միջնակարգ ուսումնական հաստատությունների տնօրենների վրա:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք հայ երեխաների համար ռուսական դպրոցների բացման նախաձեռնությանը չի հետեւի Ռուսաստանին միանալու առաջարկությունը, Թովմասյանը նշել է. «Եթե ես լինեի սուպերկոմունիստ, այն ժամանակ էլ չէի համաձայնի, որ Հայաստանը միանար Ռուսաստանին:  Սակայն ՀԿԿ-ը հանդես է գալիս որպես Ռուսաստանի հետ բարեկամական, ջերմ, լավ հարաբերությունների կողմնակից, եւ պետք է գիտակցել, որ եթե 102-րդ ռուսական ռազմակայանը դուրս հանվի Գյումրիից, դա կդառնա Հայաստանի վերջի սկիզբը»:

Նախընտրական ծրագրի եւս մեկ կետը սահմանադրական փոփոխություններն են, որոնք ժողովրդին թույլ կտան հետ կանչել ակնկալիքները չարդարացրած պատգամավորներին:

Հայ կոմունիստները նաեւ հանդես են գալիս հանուն տնտեսության ռազմավարական ոլորտների ազգայնացման: Միաժամանակ, «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանները Ռուբեն Թովմասյանը խոստանում է չազգայնացնել, այլ թողնել  դա Հայ ազգային կոնգրեսին, քանի որ  ժամանակին  առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր համախոհների հետ հայտարարել էր, որ կկերակրեն  Հայաստանը «Ջերմուկի» պաշարների հաշվին: Տնտեսության զարգացման նպատակով Թովմասյանն առաջարկել է  կիրառել չինական մոդելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ