News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի մոտ ապրիլի 7-ին` կեսգիշերին մոտ, ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը կողմից` «Նիսսան Արմադա» մակնիշի մեքենայով, «Դեու Նիքսա» մակնիշի տաքսի մեքենային բախվելու, ապա տաքսիստին ծեծելու փաստի առթիվ Արաբկիրի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի հայտնեցին Ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի մոտ, «Նիսսան Արմադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Շահգելդյանը, ով հայտնի է որպես ֆուտբոլիստ, ապրիլի 7-ին, կեսգիշերին մոտ, իր մեքենայով բախվել է «Դեու Նիքսա» մակնիշի տաքսի մեքենային, որի ղեկին եղել է Լեւոն Կ.-ն: Վերջինս Կոտայքի մարզի բնակիչ է: Ա. Շահգելդյանը, իջնելով մեքենայից, նաեւ ծեծի է ենթարկել տաքսու վարորդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ