News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրավունքի դոկտոր, պրոֆեսոր, փաստաբան Նինո Նիշնիանիձեն հայց է ներկայացրել «Իմեդի» հեռուստաընկերության դեմ` նույնասեռ ամուսնությունների եւ նման զույգերի համար փոխնակ մայրերի մասին հաղորդման համար: «100 աստիճան ըստ Ցելսիուսի» հաղորդումը եթեր է հեռարձակվել մարտի 30-ին, եւ, ըստ վրացի փաստաբանի, «հարված է հասցրել վրացական ընտանիքի ավանդույթներին»:

«Օրենքով Վրաստանում կարող են ամուսնանալ միայն կանայք եւ տղամարդիկ, դա սահմանադրական նորմ է, հետեւաբար խախտվել է Սահմանադրությունը»,- հայտարարել է նա:

Նինո Նիշնիանիձեն կարծում է, որ հաղորդումը նույնասեռ ամուսնությունների թույլատրմանը միտված գաղափարական պատրաստության մասն է:

«Խախտվել են իմ պատիվն ու արժանապատվությունը: Հեռուստաալիքից պահանջում ենք` թույլատրել հակառակ կարծիքն ունեցող մասնագետների կարծիքի հեռարձակումը: «Իմեդին» նաեւ պետք է ներողություն խնդրի հանրության առջեւ»,- ասել է Նիշնիանիձեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ