News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

2012 թվականի ապրիլին  «Peace of Art» կազմակերպությունը Ուոթերթաունում (Մասաչուսեթս) կտեղակայի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված վահանակներ` «Պարոն նախագահ, մի նահանջեք: Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» տեքստով: Ինչպես հայտնում է կազմակերպությունը, այս տարի «Peace of Art»-ը կտեղադրի նաեւ երկրորդ հաղորդագրությունը Ֆոքսբորոյի թվային վահանակում (Մասաչուսեթս). «Հարգենք 1,5 միլիոն կյանքերի հշատակը: Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»:

Այդ պարզ տեքստը կտեղադրվի Դեր Զորը պատկերող ֆոնին, որը ծածկված կլինի 1,5 միլիոն կրակներով, մեկական` յուրաքանչյուր կորած  կյանքի համար:  Այդ անապատով թուրք օսմաններն ստիպել են  ողջ մնացած հայերին անցնել մահվան  երթը, եւ այն  նրանցից շատերի համար դարձել է  հանգստի վերջին հանգրվանը:

Ուոթերթաունում վահանակների հաղորդագրությունն ուղղված է նախագահ Օբամային, որը նրան կոչ է անում  կատարել  Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր խոստումը, որը տվել էր 2008 թվականի իր քարոզարշավի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ