News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում ապրիլի 14-ը հայտարարված է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել  համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին եւ ծառատունկին, ինչպես նաեւ պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:

«Բացի կազմակերպված ծառատունկի, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաեւ բակերում է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի մեր բնակիչները եւս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին եւ շաբաթօրյակին ու միասին մաքրենք մեր քաղաքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները: 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ