News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` ապրիլի 10-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 391.52 դրամ: Նախորդ` ապրիլի 6-ի սակարկությունների համեմատ դոլարը թանկացել է ընդամենը 0.02 դրամով: Դոլարի պահանջարկը շարունակվել է պահպանվել բավական բարձր մակարդակի վրա` 1դոլար/391.50 դրամ, սակայն բանկերն այդ փոխարժեքով հայտերը չեն բավարարել:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 1.9 մլն դոլար:

Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Կենտրոնական բանկը բորսայում վաճառել է 8.5 մլն դոլար, ինչի շնորհիվ հաջողվել է կանգնեցնել դոլարի փոխարժեքի ավելի արագացված աճը: Առայժմ ֆինանսական շուկայում ընտրություններով պայմանավորված դոլարային հոսքերի աճ չի նկատվում:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է 390-390.5 դրամով, վաճառքի նվազագույն փոխարժեքը 392.5 դրամն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ