News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի իրավապաշտպան, Բելգե հրատարակչատան սեփականատեր, KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ձերբակալված Ռագըփ Զարաքոլուն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել KCK-ի գործով ձերբակալված 15 կասկածյալների, որոնց մեջ է նաեւ Ռագըփ Զարաքոլուն։

Նշենք, որ KCK-ի գործով պատրաստված 2400 էջանոց մեղադրական զեկույցում թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան խմբագիր Ռագըփ Զարաքոլուի համար պահանջվում է 10 տարվա ազատազրկում՝ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարակչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ