News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Բեկոն պրոդուկտ» ընկերություն: Կառավարության  ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին եւ զարգացման ծրագրերին: Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ  քննարկել է ոլորտում առկա խնդիրները:  

1995-ին հիմնադրված «Բեկոն պրոդուկտ»-ը սննդամթերքի որակի բարձրացման նպատակով հեղինակավոր «Schieler» ընկերությունից ձեռք է բերել  նոր հոսքագծեր: Ընկերության գործարանի նոր մասնաշենքը կառուցվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան: «Բեկոն պրոդուկտ»-ն  այժմ ներդնում է HACCP (Hazard analysis and critical control point) միջազգային ստանդարտացման ծրագիրը, որի համաձայն վերահսկվում է արտադրության ողջ գործընթացը:

Ընկերությունն ունի 97 աշխատակից, սակայն հոսքագծերի հզորությունները եւ գործարանի թողունակությունը հնարավորություն են տալիս քառապատկել արտադրական ծավալները եւ ստեղծել նոր աշխատատեղեր:

«Բեկոն պրոդուկտ»-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միության հետ, որի մասնագետների հսկողությամբ իրականացվում է համատեղ արտադրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ