News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունն իշխանությունների զգաստության ու զգոնության պայմանն է: Այդ մասին այսօր` ապրիլի 10-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «Սասունցի Դավիթ» հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Սարգսյանի, ընդդիմությունն իշխանությունների գործունեության արդյունավետության կարեւոր բաղադրիչն է, եւ այդպես էլ պետք է ընկալվի յուրաքանչյուր իշխանության կողմից: «Ես չեմ ասում, թե որեւէ քննադատություն ինձ դուր է գալիս: Ձեզնից որեւէ մեկին էլ դուր չի գալիս, որ քննադատում են, բայց մենք իշխանություն ենք եւ պետք է հանդուրժող լինենք»,- նշել է նա:

Նախագահը նշել է, թե եւս մի քանի տարի եւ միասին մենք կապահովենք յուրաքանչյուրի ազատությունների եւ քաղաքակիրթ հասարակական հարաբերությունների լրիվ ուրիշ մակարդակ մեր երկրում: «Մեծ քայլեր են արվել իրավական պետություն դառնալու ուղղությամբ: Դրանց ձայնը դեռ լսվելու է»,- նշել է Սարգսյանը` հավելելով, որ «հաշվի առնելով տասնամյակներ ամրագրված հոռի բարքերը, դա բարդ խնդիր է, բայց նաեւ գիտեմ, որ մեր հավատի, մեր ուժի դեմ ոչինչ չի դիմանա»:

Իր խոսքում նախագահը նաեւ նշել է, թե իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն է, եւ իշխանություններն իրոք աշխատել են: Արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ ամեն ինչ արվել է կշռադատված եւ այդպես էլ շարունակվելու է:

Սերժ Սարգսյանը իր խոսքում Էրեբունիի բնակիչներին կոչ է արել ընտրել ՀՀԿ-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով Մհեր Սեդրակյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ