News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլում ապրիլի 19-ին տեղի կունենա 11-րդ Միջազգային կոնֆերանսը եւ հեռուստահաղորդակցության, ներդրումների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների Caspian Telecoms ցուցահանդեսը` Կասպիական տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների համար, հաղորդում է ցուցահանդեսի մամուլի ծառայությունը:

Կոնֆերանսին ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Մոնողլիայի, Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի, Բուլղարիայի եւ Հունաստանի պաշտոնական պատվիրակությունները եւ կոմերցիոն ընկերությունները:

Ինչպես նշում է աղբյուրը, միջոցառումը դաշտ է ստեղծում Կապի նախարարների եւ պետական հեռուստահաղորման կորպորացիաների ղեկավարի շփման համար:

Նրանցից յուրաքանչյուրը միջազգային հեռուստահաղորդման ընկերություններին եւ ներդրողներին կարող է ներկայացնել հեռուստահաղորդման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոդեռնիզացման իր կոնցեպցիան:

Կոնֆերանսի անցկացման ընթացքում տեղի կունենա ցուցադրություն, որը կներառի 20 ստենդներ եւ հնարավորություն կտա հեռուստահաղորդման ընկերություններին` ցուցադրել նորագույն տեխնոլոգիաներ եւ ծառայություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ