Հայաստանի Ազգային ժողովի ապրիլի 11-ի հերթական նիստը չկայացավ` քվորումի բացակայության պատճառով:

ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին:  ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ժամը 15-ին նիստը հայտարարեց չկայացած:

Նշենք, որ նույն պատմությունը եղել էր նաեւ երեկ` ապրիլի 10-ին: