News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը համարվում է ամենաբարդն ու պայթյունավտանգը ողջ հետխորհրդային տարածքում: Դրա լուծումը բարդացնում է այն, որ դրան ակտիվորեն մասնակցում են այլ գերտերություններ, հակամարտությունը վերածելով երրորդ երկրների շահերի հանգույցի: Այս մասին ասված է ՌԴ գիտությունների ակադեմիայի միջազգային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Իվանովի հոդվածում, որը գրվել է հատուկ Iran News-ի համար:

Նա նշում է, որ շփման գծում լարվածության աճը պահպանվում է եւ դիվերսիոն քայլերի, դիպուկահարների դուելների եւ զինված բախումների նախաձեռնողի դերում հանդես է գալիս ադրբեջանական կողմը:

Հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը շարունակվում է նաեւ Բաքվից հնչող ռազմաշունչ հայտարարությունների եւ Ադրբեջանի արագացված ռազմականացման փաստով պայմանավորված:

Տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը չի նպաստում նաեւ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հնարավոր ռազմական հարձակումը: Ցանկացած ռազմական գործողություն կամ անգամ իրավիճակի սրում Իրանում կարող է հանգեցնել ԼՂ համակարտության ապասառեցման:

Լրիվ բնական է, որ հիմնական արտաքին խաղացողների մոտեցումները ձեւավորվում են Հարավային Կովկասում նրանց ազգային շահերից ելնելով, գրում է վերլուծաբանն ու հավելում, որ տարածաշրջանային տերությունները` Իրանն ու Թուրքիան, փորձում են իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը եւ ավելի ակտիվ դեր ստանձնել ԼՂ հարցում:

Ընդ որում, Թուրքիան` խզելով հարաբերությունները Հայաստանի հետ եւ փակելով սահմանը, ըստ էության, հակամարտության կողմ է դարձել եւ չի կարող միջնորդ լինել ԼՂ հարցում, իսկ Իրանն ավելի ճկուն արտաքին քաղաքականություն է վարում:

Թեհարնը փորձում է թույլ չտալ, որ Հարավային Կովկասը վերածվի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պլացդարմի, փորձում է պահպանել ստատուս քվոն եւ ուժերի հավասարակշռությունը Կովկասում:

Ռուսաստանը եւս, Իրանի նման, դեմ է տարածաշրջանում արտաքին ուժեր ներգրավելուն եւ կարծում է, որ միայն հակամարտող կողմերը պետք է իրենց ուժերով կոնսենսուսի հասնեն եւ լուծեն խնդիրը:

Անդրադառնալով եռակողմ (Հայաստանի Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների մակարդակով) հանդիպումներին, Իվանովը նշում , որ այդ հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեին, եթե դրանց մասնակցեր նաեւ ԼՂՀ նախագահը: «Ավելի ու ավելի շատ փորձագետներ են հանգում եզրակացության, որ ԼՂ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ Երեւանում, ոչ Բաքվում, ոչ Մոսկվայում, Փարիզում, Բրյուսելում, Անկարայում ու Թեհրանում, այլ` Ստեփանակերտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ