News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. Բինագադի շրջանի ոստիկանական վարչության աշխատակից, կոչումով մայոր Էլհան Ալեքբերովին աշխատանքից հեռացրել են «օդնոկլասնիկյան» սիրո համար: Այդ մասին հաղորդում է Yukselis.info կայքը` վկայակոչելով իրավապաշտպան Էլչին Մամեդի հաղորդած տեղեկությունները:

Նշվում է, որ ոստիկանության մայորը սոցիալական ցանցով սերտ շփման մեջ է եղել ուզբեկ մի կնոջ հետ, սեր խոստովանել նրան, խնդրել ամուսնանալ իր հետ, սակայն կինը մերժել է` իմանալով, որ ոստիկանը ընտանիք ունի` կին, երեխաներ եւ չի ցանկացել «քանդել Ալեքբերովի ընտանիքը»:

Այնուհետեւ, մերժում ստանալուց հետո, ոստիկանն սկսել է սպառնալ կնոջը, գումար պահանջել: Կինը ոստիկանի դեմ բողոք է ներկայացրել` դիմելով ՆԳՆ ղեկավար Ռամիլ Ուսուբովին, Գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին եւ ԱԱԾ նախարար Էլդար Մահմուդովին: Նրա բողոքի եւ Ադրբեջանի ՆԳՆ-ի կողմից անցկացված ուսումնասիրությունների հիման վրա էլ` ոստիկանության մայորը ՆԳՆ համապատասխան հրամանով ազատվել է աշխատանքից` «սոցիալական ցանցով ծանոթություն հաստատելու եւ ընտանիք ստեղծելու մասին խոստում տալու համար», գրում է Yukselis.info-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ