News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` ապրիլի 11-ին, ընդունել է ԵԽԽՎ Բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը` Բարոնուհի Էմմա Նիքոլսոնի (Միացյալ թագավորություն) ղեկավարությամբ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու իր հրավերն ընդունելու, ինչպես նաեւ ԵԽԽՎ եւ ՀՀ ԱԺ համագործակցության համար: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, որոնց ակտիվ աշխատանքը Նիկոյանը բարձր է գնահատել:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է այն նախապատրաստական աշխատանքները, որոնք տարվում են ԱԺ առաջիկա ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներով եւ միջազգային չափանիշներին համահունչ անցկացնելու համար: Այս առումով նա կարեւորել է այն դրական մթնոլորտը, որ այսօր ձեւավորվել է երկրի ներքաղաքական  դաշտում: ԱԺ նախագահի խոսքով` մեծ ջանքեր պահանջվեցին ներքաղաքական իրադրությունը կարգավորելու  եւ բարենպաստ, հանդուրժողական մթնոլորտ ձեւավորելու համար: ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ «Ընտրական օրենսգրքի» կատարելագործումը, որտեղ հաշվի են առնվել շահագրգիռ բոլոր կողմերի մոտեցումները, այդ թվում` միջազգային կառույցների: «Մեր խնդիրն է, որ իրոք անցկացվեն ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, եւ որ դրանց արդյունքները հենց այդպես գնահատեն Հայաստանի ու միջազգային հանրությունը»,- նշել է ԱԺ նախագահը:

Բարոնուհու եւ դիտորդական առաքելության պատվիրակության անդամ Պյոտր Վախի (Լեհաստան) խնդրանքով, Ս. Նիկոյանը ներկայացրել է ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային աշխատանքային խմբի կառուցվածքն ու գործառույթները: Այս նախաձեռնությունը  Էմմա Նիքոլսոնը գնահատել է որպես շատ հետաքրքրական եւ լավ գաղափար: Նա նաեւ նշել է այն նկատելի դրական աշխատանքը, որ տարվում է ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ, կարեւորեց դիտորդական առաքելությունների դերը դրանց ժողովրդավարական բնույթն ապահովելու գործում: Բարոնուհին հավաստիացրել է,  որ միջազգային դիտորդական առաքելությունները Հայաստանում ներկայացված կլինեն մեծ թիմով:

Նախընտրական գործընթացների, ընտրությունների կազմակերպման առնչությամբ իրենց մոտեցումերն են ներկայացրել նաեւ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ